ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Շնորհավոր ''Վերջին զանգ''
09:16, 25.05.2012 | mamul.am
32482 | 0

Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ՝ այն առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում որպես անհատ, որպես մարդ, որպես մասնագետ ու որպես քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլելու կարևորագույն փուլը։ Սա առանձնակի տոն է նաև ուսուցիչների համար. նրանց շնորհիվ է կյանք մտնում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ:

Այսօր հուշերի, խոստովանությունների, հրաժեշտի ու լավագույն մաղթանքների օր է:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականը ևս շնորհավորում է շրջանավարտներին...կիսում ենք ձեր տոնը, ձեր զգացումները, մաղթում բոլորիդ նպատակների իրականացում ու հաջողություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր