Ֆրանսիայի Ազգային ժողովը ֆեյք նորությունների տարածման դեմ 2 օրինագիծ է ընդունել, հաղորդում է Korrespondent-ը: Երեկ երեկոյան պատգամավորներն զգալի մեծամասնությամբ ընդունել են օրինագծեր, որոնց օգնությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի կանխել նախընտրական քարոզարշավի ընթացքում կեղծ նորությունների տարածումը: Ըստ հաստատված նախագծերի՝ կուսակցությունները կամ թեկնածուները հնարավորություն են ստանում արագացված իրավաբանական ընթացակարգով գործել կեղծ տեղեկությունների տարածման դեմ՝ համազգային ընտրություններից առաջ 3 ամսվա ընթացքում: Էմանուել Մակրոնի խոսքով՝ այդպիսով նա ցանկանում է ֆեյք նորություններից պաշտպանել Ֆրանսիայի ժողովրդավարական կյանքը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը քննադատել էր ռուսական մեդիային, մասնավորապես, Russia Today-ին (RT) և Sputnik-ին՝ իր մասին նպատակաուղղված սպեկուլյանտական տեղեկատվության տարածման համար: |