Լիբիայի հարցով Բեռլինում տեղի ունեցած միջազգային համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ հայտարարություն, հայտնում է ТАСС-ը:
Համաժողովի մասնակիցները Բեռլինում մատնանշեցին բանտարկյալների փոխանակման կարևորությունը և դիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրում հրադադարի ռեժիմի խախտողների դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Եզրափակիչ հայտարարությունը նաև ողջունում է բռնությունների նվազեցումը, այն պահից, երբ հունվարի 12-ին զինադադար հաստատվեց, նրանք կոչ արեցին զինված խմբավորումներին զինաթափվել կամ նրանց ներառել պետական անվտանգության կառույցներում և վերահաստատել «Լիբիայում ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը բոլոր եղանակներով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային օրենսդրության»:
Լիբիայի հարցով Բեռլինում տեղի ունեցած միջազգային համաժողովում որոշվեց էմբարգո հաստատել հակամարտող կողմերին զենք մատակարարելու նկատմամբ:
Նրանք նշել են երկրում նավթային օբյեկտների անվտանգության կարևորությունը և կոչ են արել ձեռնպահ մնալ լիբիական նավթային ենթակառուցվածքների դեմ ցանկացած թշնամական գործողություններից:
Նաև Բեռլինի համաժողովի մասնակիցները խոստացան ձեռնպահ մնալ Լիբիայի զինված հակամարտությանը միջամտելուց:
Առաջարկվել է ստեղծել «Լիբիայի համար տնտեսական վերականգնման մեխանիզմ»՝ ապագա միասնական կառավարության վերահսկողության ներքո՝ Բենգազի, Դեռն, Մուրզուկ, Սեբա, Սիրտ և Տրիպոլի քաղաքների առաջնահերթ վերականգնման համար:
Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել հինգ գումարած հինգ ռազմական մոնիթորինգի հանձնաժողովը, որտեղ երկրի վարչապետ Սարաջը և դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարը կնշանակեն իրենց ներկայացուցիչներին: