Այսօր Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4515-ի, հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի իշխանություններին: Ավելի վաղ Ванъи տեղեկատվական պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովների հրապարակած հաղորդագրությանը, հաղորդել էր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 4477-ը: Զոհերի թիվը հասել է 106-ի: Պաշտոնական տվյալներով՝ վարակների կեսից ավելին (հիվանդացածների 2714 և մահերի 47 դեպք) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական կենտրոնը: Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում (հիվանդացածների 1590 և մահվան 42 դեպք): Պեկինում հայտնաբերվել է 80 հիվանդ (մահվան մեկ դեպք), իսկ 21 դեպք գրանցվել է Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան նահանգում (մահվան մեկ դեպք): |