Չինացի տասը զբոսաշրջիկ, ովքեր ժամանել են Թուրքիա, և տեղի երկու քաղաքացի, հոսպիտալացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանտին: «Հիվանդության ախտանիշները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, որպես նախազգուշացում՝ բժիշկները մեկուսացրել են նրա հետ շփված ևս 9 մարդու, ինչպես նաև ուղեվարին և ավտոբուսի վարորդին»,- հայտնել է DHA գործակալությունը: |