ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին բարդացնել ԱՄՆ-ում կացության թույլտվության ստացումը պետական աջակցության կարիք ունեցող ներգաղթյալների համար, հայտնում է Reuters-ը: Ինը դատավորներից հինգը, այդ թվում` նախագահի կողմից նշանակված երկու դատավոր, կողմ են քվեարկել այս վիճահարույց օրենքին, որը միգրանտների իրավունքների պաշտպաններն անվանում էին «աղքատների դեմ զտիչներ»: Այժմ, այս որոշման դեմ հանվել է արգելքը, որը սահմանվել էր 2019-ի մի քանի նահանգների նախաձեռնությամբ և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։ |