Apple ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է 9%-ով` կազմելով 91,8 միլիարդ դոլար: Այս թվերը տեղ են գտել ընկերության հրապարակած հաշվետվության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինոյում (Կալիֆորնիայի նահանգ): Հաշվետու ժամանակահատվածը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն է, որն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով տեղեկացնում ենք խոշորագույն եռամսյակային եկամուտների մասին, որոնց ձեռքբերումը նպաստել է մեր սմարթֆոնների մոդելների՝ iPhone 11 և iPhone 11 Pro պահանջարկի աճին, ինչպես նաև ծառայությունների և աքսեսուարների պահանջարկին»,- հայտարարել է Թիմ Քուքը: Ընկերությունը հիմնադրվել է 1976թ-ին, այժմ արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ և բարձր տեխնոլոգիաների այլ սարքավորումներ: Ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինոյում, հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: 2018-ի աշնանը նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, սակայն այժմ նվազել է՝ հասնելով 960 միլիարդ դոլարի: |