Անցած 24 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիրիայի Իդլիբ նահանգում մոտ 40,000 խաղաղ բնակիչ լքել է սեփական բնակավայրերը, գրում է Anadolu գործակալությունը: Ըստ տեղական իրավապաշտպանների, վերջին օրերին սիրիացիները զանգվածաբար հեռացել են Իդլիբ նահանգի հարավից և հարավ-արևելքից, ինչպես նաև Հալեպի նահանգի արևմուտքից և հարավից: «Անցած 24 ժամվա ընթացքում ևս 39 377 մարդ լքել է իր տները Սիրիայի հյուսիսարևմտյան մարտական գոտիներից»,-նշվում է հայտարարության մեջ: |