Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբոլգի իր էջում տեսանյութ է հրապարակել և խոստովանել, որ ԱՄՆ-ն ձեռք է բերել երկրում արտադրվող «Ռեմդեսիվիր» պրեպարատի համաշխարհային պաշարների 90%-ը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ստորագրել է երեք հրամանագրեր, որոնք թույլ կտան երկրում նվազեցնել դեղամիջոցի գները: Համաձայն առաջին հրամանագրի՝ ավելի մատչելի գներով հնարավոր կլինի դեղամիջոցներ ներկրել այլ երկրներից, այդ թվում՝ Կանադայից: Դեղագործական ընկերություններին պարտադրվում է զեղչեր կիրառել միջնորդ ընկերությունների համար, որոնք զեղչով կվաճառվեն հիվանդներին: Մեկ այլ հրամանագրով էլ երկրում իջեցվում է ինսուլինի գինը: |