Սուդանը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմածովային բազա ստեղծելու մասին համաձայնագիրը: Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, համաձայնագիրը Ռուսաստանն ստորագրել է նախորդ ռեժիմի հետ: Այժմ այն կասեցված է, քանի դեռ չի հաստատվել օրենսդիրի կողմից: Հիշեցնենք, որ Սուդանի տարածքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար լոգիստիկ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերին: Պայմանագիրը նախատեսված էր 25 տարի ժամկետով՝ 10 տարի ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: |