ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Աջակցում ենք Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Ադրբեջանի ԱԳ նախարար
16:30, 27.12.2021 | mamul.am
3779 | 0

Բաքուն լիովին աջակցում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը բոլոր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ: Եթե մենք խոսում ենք երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին, ապա այն պետք է ունենա հիմք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Մենք հարևանների հետ այս հիմքով ենք զարգացնում հարաբերությունները: Նախկինում բացառություն էր միայն Հայաստանը: Այժմ մենք Երևանին առաջարկել ենք հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Բայրամովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր