ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան էջում անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երեկվա հանդիպմանը. «ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը և աջակցում հարաբերությունների կարգավորմանը: Այն կօգնի կայունություն ապահովել տարածաշրջանում»,- գրել է իսպանացի դիվանագետը: |