Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։ Իրավապահները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել։ |