ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են հակառուսական պատժամիջոցների ցանկը
20:30, 21.12.2022 | mamul.am
3334 | 0

Շվեյցարիան պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի Դաշնության 141 քաղաքացու և 49 իրավաբանական անձի։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը։

Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Այսպիսով, Շվեյցարիան աջակցում է Եվրոմիության քաղաքականությանը։

Ավելի վաղ Եվրոմիությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել 190 անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 141 քաղաքացիների և 49 իրավաբանական անձանց։ Ցուցակում ընդգրկված են քաղաքական գործիչներ, ռազմական ղեկավարներ, դատավորներ, լրագրողներ, կազմակերպություններից՝ պետական ​​մարմիններ, քաղաքական կուսակցություններ, հեռուստաալիքներ և ֆինանսական հաստատություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր