ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ». Փաշինյան
11:42, 22.12.2022 | mamul.am
3856 | 0

«Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը ՄԱԿ անվտանգության խորհրդում կարևորագույն քննարկում տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին»,-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը:

«Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր