ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական
12:36, 22.12.2022 | mamul.am
3972 | 1

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», - գրել է Թրահանը Twitter-ի իր էջում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր