ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանը ոտնահարում է Արցախում հազարավոր երեխաների կրթության իրավունքը»․ Թագուհի Թովմասյան
21:00, 09.01.2023 | mamul.am
5472 | 0

ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ադրբեջանը ոտնահարում է Արցախում հազարավոր երեխաների կրթության իրավունքը:
Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով Արցախում կասեցվել է նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը: Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։
Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հերթական խախտմանը: Միջազգային գործընկերներիցս ակնկալում եմ գործուն քայլեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր