ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Պուտինը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
17:48, 19.07.2023 | mamul.am
3979 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովին ելույթ կունենա տեսակապով, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը որոշել է մասնակցել BRICS-ի գագաթնաժողովին տեսակոնֆերանսի միջոցով։ Դա կլինի լիարժեք մասնակցություն»,- ասել է նա։

Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողովում Ռուսաստանը անձամբ կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր