ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Օդեսան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հրթիռակոծության
19:24, 19.07.2023 | mamul.am
5612 | 0

Օդեսա նավահանգստային քաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ պայթյուններ են լսվում, գրում է Euronews-ը։ Վնասվել են կարևոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ հացահատիկի և նավթի տերմինալները, մի քանի բնակելի շենքեր: Առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նրանց բեկորներն ու պայթյունն են վնասել բնակելի շենքերը։ Դա «ամենամեծ հարձակումն էր պատերազմի սկզբից ի վեր»,- ասել է նավահանգստային քաղաքի քաղաքապետը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «դիտավորյալ են թիրախավորել» հացահատիկի արտահանման գործարքում ներգրավված օբյեկտները։

ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնում է Օդեսայի և Նիկոլաևի տարածքում մոտ 70 հազար տոննա ծավալով վառելիքի պահեստարանների, ինչպես նաև օբյեկտների ոչնչացման մասին, որտեղ, իբր, ահաբեկչություններ են նախապատրաստվել անօդաչու նավակների միջոցով։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար «պատասխան գործողությունների» մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել էր հանցագործություն՝ մեղադրելով Կիևին։

Օդեսան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենաուժգին հրթիռակոծության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր