ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել․ «Հրապարակ»
09:48, 20.07.2023 | mamul.am
5201 | 2

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Մենք նախկինում գրել էինք, որ տեւական ժամանակ է, ինչ խիստ լարված են Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետերի եւ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Սամսոնյանը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դրածոն է՝ ընտրություններում հաղթանակից հետո Բալասանյանը, կարելի է ասել, Գյումրիում իշխանությունը զիջեց ՔՊ-ին՝ ձեւականորեն պահպանելով քաղաքապետի պաշտոնը, իսկ մյուս բոլոր լծակներն ու պաշտոնները տրամադրելով ՔՊ-ին։ Բնական է, որ նման պայմաններում վաղ թե ուշ հակասություններ էին ծագելու, եւ այժմ Սամսոնյանը լեզու չի գտնում փոխքաղաքապետերի ու հատկապես մարտ ամսին փոխքաղաքապետ նշանակված 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի՝ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան հետ։ Ասում են՝ քաղաքապետարանում ամեն ինչ սկսել է 28-ամյա ատամնաբույժը թելադրել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր