ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Իրաքում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն
11:00, 20.07.2023 | mamul.am
2788 | 0

Հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և հրկիզել այն. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հինգշաբթի վաղ առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և այրել այն։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Այս տեղեկությունը հետագայում հաստատել է Շվեդիայի ԱԳՆ-ն, որը տեղի ունեցածն անվանել է «Վիեննայի կոնվենցիայի լուրջ խախտում»»։

Միաժամանակ, Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է հրկիզումը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ երկրի իշխանությունները հանձնարարել են «անվտանգության համապատասխան ծառայություններին շտապ հետաքննություն անցկացնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին բացահայտելու համար»։
Ցույցը տեղի է ունեցել Ստոկհոլմում Ղուրանի սպասվող այրման նախօրեին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր