ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի շրջանային բոլոր զինկոմիսարներին
18:12, 17.08.2023 | mamul.am
5051 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, երկրի բոլոր շրջանների զինվորական կոմիսարներն ազատվում են զբաղեցրած պաշտոններից։ Հրամանագրով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի օգոստոսի 11-ի համապատասխան որոշումը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ պաշտոններին ավելի հարմար են մարդիկ, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին։ Նա նաև հայտնել է, որ այս պահին հարյուրից ավելի քրեական գործեր կան զինկոմիսարիատների պետերի նկատմամբ և մի քանի տասնյակ առաջադրված մեղադրանքներ։
Ուկրաինայի իշխանությունների պլանների համաձայն, բարեփոխումը պետք է նվազեցնի կոռուպցիան զինվորական հաշվառման և զորահավաքային համակարգում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր