Հարցումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին հրաժարվում է երեխաներ ունենալ: Այսպես, Ռուսաստանի 53 մարզերում անցկացված հարցման չափահաս մասնակիցների 24%-ը նշել է, որ սերունդ չունեն։ Մեկ երրորդից պակասը (27%) ասել է, որ ունի մեկ երեխա, գրեթե յուրաքանչյուր երրորդը (35%) հայտնել է, որ երկու երեխայի ծնող է: Պարզվել է, որ հարցվածների 14%-ը բազմազավակ է՝ 9%-ը երեք երեխա ունի, 5%-ը՝ չորս և ավելի: |