Պատասխանելով ընթերցողներից մեկի հարցին, գործարար Իլոն Մասքը հայտնել է, որ իրեն պատկանող X սոցցանցից (նախկինում՝ Twitter) կհեռացվի մարդկանց սև ցուցակում ավելացնելու հնարավորությունը:
Նրա խոսքով՝ օգտատերերն այլևս չեն կարողանա սահմանափակել իրենց հաշիվների գրառումների հասանելիությունը որոշակի անձանց համար, սակայն կլինի տարբերակ, որը թույլ կտա նրանց արգելափակել անձնական հաղորդագրությունների ուղարկումը։
Մասքը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ այդ գործառույթը կհեռացվի սոցցանցից, սակայն նշել է, որ դա «իմաստ չունի»։