ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Չեռնիգովի հրթիռակոծության զոհերի թիվն աճել է
17:24, 19.08.2023 | mamul.am
4010 | 0

Ռուսական բանակն, ինչպես արդեն հայտնել ենք, հարվածել է Չեռնիգովի կենտրոնին: Ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է յոթ մարդ, հարյուրից ավելին վիրավորվել է:

Այս պահին հայտնի է 110 վիրավորի մասին, գրել է Չեռնիգովի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Լոմակոն։

Մահացածների թվում կա վեցամյա երեխա։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ բուժօգնության է դիմել 90 վիրավոր։ Նրանցից 10 ոստիկան է, 12-ը՝ երեխա։

«12-ամյա աղջկան շտապ ռեանիմոբիլով տեղափոխում են Կիև, երեխան ծանր վիճակում է»,- գրել է վարչության պետ Իգոր Կլիմենկոն։ Ավելի վաղ հարձակման մասին հայտնել էր Չեռնիգովի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Նրա խոսքով՝ քաղաքի վրա, հավանաբար, բալիստիկ հրթիռ է արձակվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր