ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Իրար վրա վերադրվել են 2 իրողություն, որոնք աշխատում են մեր դեմ». Ավետիք Չալաբյան
20:12, 20.09.2023 | mamul.am
4901 | 4

Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով` Ավետիք Չալաբյանը հայտարարեց. «Այսօր Արցախի պաշտպանության բանակի լուծարումով մենք կորցրեցինք Արցախը` որպես հայկական պետություն: Սկսած 44-օրյա պատերազմից մենք անընդհատ կորուստներ ենք կրում: Կորուստը հաջորդում է կորուստին և սրա վերջը չի երևում: Եթե մենք մի պահ փորձենք սառը գլխով վերլուծել, թե ինչի ենք մենք եկել հասել էս օրվան, ապա կհասկանանք, որ իրար վրա վերադրվել են 2 իրողություն, որոնք աշխատում են մեր դեմ: Մեկը աշխարհաքաղաքական իրողությունն է. տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահից սկսած, ինչ Ռուսաստանը ներքաշվել է ուկրաինական պատերազմի մեջ: Նա սկսել է տարածաշրջանում նահանջ ապրել: Էն, ինչը տեղի ունեցավ Արցախում երեկ, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետև նա հանդիսանում էր արցախի հայերի անվտանգության երաշխավորներից մեկը: Նա պատրվակներ բերեց, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եթե Հայաստանը ճանաչել էր, ապա ինքը կարար չճանաչեր: Եվ երկրորդ իրողությունը այն իշխանությունն է, որ ղեկավարում է Հայաստանում, և որը եկել է` Արցախը հանձնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր