ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Սերժի ժամանակ գոռում էիք՝ մենք ենք տերը մեր երկրի. բա ո՞ւր եք»․ Տիգրան Վարդանյան
13:48, 26.09.2023 | mamul.am
3837 | 2

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարգսյան Սերժի ժամանակ գոռում էիք.
«Մենք ենք տերը մեր երկրի» ու «Հող հանձնողին կհանձնենք հողին»...
Ո՞ւր եք, ա՛յ բորենիներ: Ո"ւր եք, ա՛յ Սփյուռքում ու Հայաստանում բնակվող սրիկաներ: Ո՞ւր եք... Ո՞ր կամ ո՞ւմ ծակն եք մտել: Ոչ երկրի տերն էիք, ոչ էլ հող հանձնողին հողին հանձնող էիք...շարքային տականքներ եք դուք:
«800» հեկտարի համար ճղում էիք ձեզ... թե բա տվե՜ց, թե բա դավաճա՜ն ա... «100» զոհի համար ձեզ էլի ճղում ու ասում էիք, թե բա մեզ գարուն ա պարտք Սերժը: Ո՞ւր եք, ա՛յ անաստավածներ: Մարդ կա հանձնել ա, վաճառել ա, նվիրել ա մի հայկական պետություն, իսկ մյուսն էլ աճուրդի ա հանել: Ոչ թե աշուն ա պարտք, այլ մի քանի սերունդ ու մի ամբողջ Հայրենիք... Ո՞ւր եք, ա՛յ ոչնչություններ: Էդ նույն մարդը 12000-ից ավել մարդու մահվան պատճառ դարձավ (COVID-ի ժամանակ ապիկար կառավարման պատճառով մահացածներ ու պատերազմի և հետպատերազմյան ժամանակվա դավադիր, դավաճանական կեցվածքի պատճառով զոհվածներ: Էլ չեմ ասում առաջիկա զոհերի մասին, որովհետև մեզ հերթական դավադիր պատերազմի ա տանում, որ հանձնի Սյունիքը, Զանգեզուրի միջանցքն ու ոչ միայն: Հուսամ հասկանալի ա, որ հազարավոր մարդկանց էլի սպանելու ա, միայն թե հասնի իր ուզածին):
Ո՞ւր եք, ա՛յ սրբապիղծներ... Ո՞ւր եք, ա՛յ անամոթներ…
Հ.Գ. Սատանա եք դուք: Մեռոնին թույն խառնեցիք...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր