ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+19 °C
«Դուրս գալ դավաճանի դեմ պայքարի և դավաճանվել». Տիգրան Աթանեսյան
03:06, 27.09.2023 | mamul.am
5889 | 1

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե սխալվում եմ, խնդրում եմ շտկեք:
Այս օրերին կալանավորված անձինք ամեն դեպքում իրենց ազատությունը կապում են պայքարի հետ, որը առանց հանրահավաքների լրիվ կզրոյանա: Էլ չեմ խոսում հիմա Արցախի կամ կապիտուլյանտին հեռացնելու մասին: Մի քանի տասնյակ քաղաքացի հայտնվեցին ճաղերի հետևում հենց այս պայքարի ընթացքում և պայքարը փաստացի դադարեցնելը, անգամ ընդմիջում անելը, պարզապես անբարոյականություն է այդ մարդկանց հանդեպ:
Հետո էլ ասում են` ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալի փողոց:
Է, հա, դուրս գալ դավաճանի դեմ պայքարի և դավաճանվել քո հետ պայքարի «ելած» կամ այն «առաջնորդող» մարդկանց կողմից, դառնում է անմտություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր