Իսրայելի զինվորականներին դեռ չի հաջողվել որոշ քաղաքներից ու ավաններից դուրս մղել ՀԱՄԱՍ-ի զինյալներին, հայտնում է Al Jazeera-ն։ Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները համալրում են ստացել, վերազինվել և վերաբաշխվել դեպի Մագեն կուբից` բանավան, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ էր: Իսրայելը նաև կոչ է արել Գազայի ալ-Դարաջ շրջանի բնակիչներին անհապաղ հեռանալ՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարվածներ հասցնել բնակելի տարածքներին, որտեղ թաքնվում են գրոհայինները։ BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը խոստացել է մի քանի ժամվա ընթացքում հրապարակել պատանդ վերցված իսրայելցի զինվորների և խաղաղ բնակիչների թիվը։ Համասը նաև հայտարարել է, որ իրենք կշարունակեն «վրեժ լուծել Իսրայելից ագրեսիայի համար»: Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 313 մարդ, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ը: Նրանց կեսից ավելին խաղաղ բնակիչներ են, ասել է նախարարության ներկայացուցիչը: Այս թիվը ներառում է նաև ավելի քան 20 երեխա և 6 կին, որոնցից մեկը հղի է եղել։ Իսրայելն ասում է, որ թիրախավորում է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների տները, սակայն թիրախում են նաև նրանց հարազատները, ովքեր մնում են նրանց հետ: Բացի այդ, Գազայի հատվածում զոհերի մի մասը կարող է պայմանավորված լինել պաղեստինյան հրթիռների վատ որակի պատճառով, որոնք հաճախ ընկնում ու պայթում են արձակումից անմիջապես հետո։ |