ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար. «Հրապարակ»
09:06, 10.11.2023 | mamul.am
2316 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլև Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։
Նախօրեին Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, ասել է, որ հնարավոր է Շահրամանյանին հրավիրեն հանձնաժողով: Հանձնաժողովի գործունեության ժամկետին դեռ 1 ամիս կա։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Շահրամանյանը եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի, զբոսաշրջության նախարարը և կապ չի ունեցել ռազմաճակատի հետ: Քոչարյանն անուղղակիորեն խոստովանել է, որ Շահրամանյանի հարցաքննությունը հանձնաժողովի գործառույթներից դուրս է․ «Պարոն Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչվում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլյացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են»։

Նկատենք, որ Շահրամանյանն էլ դեմ չէ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանը․ երեկ նա դիմել է գլխավոր դատախազին՝ «խնդրանքով», որ «ԱՀ պաշտոնյաների չարաշահումների, թալանի վերաբերյալ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր