ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Եթե 5 տարի առաջ որևէ մեկն ասեր՝ Արցախը հանձնելու են, խելագար էին անվանելու ասողին». Հուսիկ Արա
11:00, 10.11.2023 | mamul.am
2292 | 1

Բանաստեղծ Հուսիկ Արան 168TV-ի եթերում խոսելով Արցախի կորստի հանդեպ հասարակության մեծ մասի անտարբերության մասին, և թե ինչպես պետք է դրսևորեր հասարակությունը իրեն՝ ցույց տալով իր անհամաձայնությունը, նշել է․ «Հասարակությանը կարողացան 5 տարվա ընթացքում հասցնել այս հոգեբանական վիճակին։ Եթե 5 տարի առաջ որևէ մեկն ասեր՝ Արցախը հանձնելու են, բոլորը պայթելու էին, խելագար էին անվանելու ասողին, բայց հիմա համակերպվել, հաշտվել են։ Կարողացան փուլ առ փուլ հասցնել էս վիճակին։ Երբ սկսում են քայլ առ քայլ քեզ ունեզրկել, սկսում ես արդեն հաշտվել քո կորուստների հետ։ Դրա համար ժողովուրդը հասավ գրեթե անտարբերության։ Նույնը կատարվելու է Հայաստանի տարածքների հետ։ Հասարակությունը իրեն պետք է պահեր հրեաների պես»: Անդրադառնալով իր՝ նախկինում արված հայտարարությանը, որ Արցախի կորստից հետո հաջորդը Սյունիքն է և ամբողջ Հայաստանը, արդյո՞ք մեր հասարակությունը գիտակցում է սա, նշել է․ «Կարող եմ ասել և՛ չի գիտակցում, և՛ թքած ունի։ Անցյալ տարի՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում և մենք ունեցանք հայաթափված Արցախ։ Ալիևն աշխարհին ասաց, որ ՀՀ վարչապետը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և ինքը գործողություններ է իրականացնում իր տարածքում: Հիմա էլ ասել է, որ 8 գյուղ Ադրբեջանինն է։ Վաղը ռազմական գործողություններ է իրականացնելու և աշխարհը ոչինչ չի կարողանալու ասել»։ Բանաստեղծ Հուսիկ Արան իր խոսքում նշել է, որ ինքն այնպիսի տպավորություն ունի, որ մեր ժողովուրդը հոգեկան բավարավածություն է ստանում կորցնելուց․ «Ամեն օր թելադրել պարտվողական քաղաքականություն, դե ինչ անենք, պետք է տանք և այլն։ Հոգեբանորեն ժողովուրդը ամենանվաստ վիճակում է գտնվում»։ Հարցին՝ թե ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով պետք է ձևավորվի ազգային մտածելակերպով իշխանություն, նշել է․ «Աշխարհում, բոլոր ժամանակներում միշտ ազգային մտածելակերպով առաջնորդվելն է, որ արդյունք է ունեցել, եթե քո ինքնության գիտակցումից հեռացար, դու չես կարող գոյատևել։ Գիտակցես՝ սա քո հողն է, քո հայրենիքը»։

«Եթե 5 տարի առաջ որևէ մեկն ասեր՝ Արցախը հանձնելու են, խելագար էին անվանելու ասողին». Հուսիկ Արա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր