ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, ուստի նախագիծն Իրանի տարածքով կիրականացվի». Ալիև
11:54, 10.11.2023 | mamul.am
6404 | 0

Երեկ Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը։ Ալիևը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել, ուստի իրենք նախագիծն Իրանի տարածքով կիրականացնեն։

«Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթուղու ապահովումը։ Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին: Նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբանդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներին, մեր հարևաններին և գործընկերներին»,- ասել է Ալիևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր