ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Իր «փաստարկներին» ինքն էլ չի հավատում». Վարդան Հարությունյան
16:18, 20.12.2023 | mamul.am
1664 | 0

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լսեցի Փաշինյանի հարցազրույցը։
Ոչինչ չի փոխվել։ Ինքնաարդարացման անիմաստ փորձերը շարունակվում են։
Անընդհատ 1990-ականներ, 2000-ականներ է վերադառնում ու խճճվում է։ Իր «փաստարկներին» ինքն էլ չի հավատում։ Ինքն իրեն էլ դեռ չի համոզել։ Այդ պատճառով էլ անընդհատ կրկնում է՝ «հասկանալի՞ է միտքս», «կարողանո՞ւմ եմ բացատրել», «հասկանալի՞ բացատրեցի»։
Այս անգամվա ամենամեծ հորինվածքն այն էր, թե 1990-91 թվականներին իբր Հայաստանի անկախ հանրապետություն ենք ստեղծել ոչ թե այն պատճառով, որ ցանկացել ենք անկախ պետություն ունենալ, որ պետական ժողովուրդ լինել ենք ցանկացել, այլ որ Լեռնային Ղարաբաղի հարց լուծենք։
Սա վիրավորական հորինվածք է։
Սա նաև անկախության համար մեր պայքարից անտեղյակ լինելու վկայություն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր