ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ». Անժելա Նալբանդյան
22:06, 03.11.2023 | mamul.am
6871 | 0

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Նալբանդյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության` դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը:
Միևնույն ժամանակ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էին նաև ցուցակում ընդգրկված Միհրդատ Մադաթյանն ու Գերասիմ Վարդանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր