ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Ի՞նչ եմ հասկանում այլընտրանքային պատմություն ասելով». Թաթուլ Հակոբյան
03:18, 06.11.2023 | mamul.am
3058 | 3

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ եմ հասկանում այլընտրանքային պատմություն ասելով
Հաճախ եմ գրում, որ մեզ անհրաժեշտ է այլընտրանքային պատմություն: Դրա տակ շատ բան կարելի է հասկանալ:
Օրինակը տամ:
Մենք գրում ենք, որ Ավետիս Ահարոնյանը ոսկե գրիչով 1920թ․ օգոստոսի 10-ին ստորագրել է Սևրի դաշնագիրը: Դա ճիշտ է: Բայց այս պատմությունը ունի շարունակություն/ավարտ: 1920թ․ նոյեմբերի 27-ին Ալեքսանդր Խատիսյանը՝ Սիմոն Վրացյանի հետ համաձայնեցված գրավոր հրաժարվել է Սևրից: Փաստացի, Հայաստանը առաջին պետությունն էր, որ հրաժարվել է Սևրից:
Ահա սա այլընտրանքային պատմության օրինակներից մեկը, երբ ընտրողաբար է ներկայացվում պատմության դրվագը: Մի դեպքում ամենուր գրվում է, որ Սևր ենք ստացել, բայց չի գրվում, որ Սևրից հրաժարվել ենք:
Հիմա գիտեմ, գրելու եք, որ դա ապօրինի է, որ Կարաբեքիրը մեզ պարտադրել է: Դա էլ գիտեմ, և արժե, որ այդ մասին էլ գրվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր