ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ապուշություն, հիմարություն և սուտ». ԱԺ նախագահ
13:06, 22.12.2023 | mamul.am
11805 | 0

ԱԺ-ում դիմելով Ալեն Սիմոնյանին լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ կուսակցության վարչությունում արդյո՞ք քննարկվում է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը՝ հաշվի առնելով ՔՊ՝ պարբերաբար անցկացվող նիստերը: «Ուզում եմ հասկանալ՝ բավարար է, որ ֆեյսբուքյան մեկ-երկու օգտատեր մի ապուշություն գրի, դուք գալու եք, ԱԺ նախագահին էդ հարցերը տա՞ք, հա՞: Ապուշություն, հիմարություն և սուտ, ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները»,- արձագանքեց Սիմոնյանը՝ հավելելով, որ կուսակցական տարբեր հարցեր են քննարկում նիստերին: «Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչի՞ պետք է գնանք նոր ընտրությունների»,- նշեց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր