ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքով և Փաշինյանի քարտեզով Հայաստանը ներկայացվում է որպես պատմական Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան
17:06, 06.11.2023 | mamul.am
5084 | 0

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ ագրեսիվ ծրագրերի բացահայտումը։ Այսպես, կիրակնօրյա հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը նշում է․ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգի ներքո իրականացվող քարոզչական աշխատանքն ու ադրբեջանցիների իրավունքները միջազգային ասպարեզում ներկայացնելու ծրագրերը ցույց են տալիս, որ հայերն ինչ էլ անեն, չեն կարող ժխտել, որ Զանգեզուրը, Գյոյչեն, Դարալայազն ու այլ տարածքներ պատմականորեն պատկանել են Ադրբեջանի ժողովրդին․․․»։
Ընդ որում, հաղորդման մեջ որպես ցուցիչ ներկայացնում են 7-րդ դասարանի աղմկահարույց ու պատմական խեղաթյուրումներով հարուստ դասագիրքն ու Թբիլիսում Փաշինյանի ներկայացրած քարտեզը, որտեղ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ։
Ինչ խոսք, ադրբեջանցիները երբեք նման հաջողությունների չէին հասնի՝ առանց ՀՀ իշխանությունների օգնության, կարծում եմ՝ դա ավելի քան ակնհայտ է․․․ Մինչ մեզ կոչ են անում հրաժարվել մեր պատմությունից, ինքնությունից, անցյալից, մեզ հաշվին հարևանները չեղած տեղից «պատմական հայրենիք» են կառուցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր