Իրականում, իսրայելա-սաուդյան մերձեցման մտավախությունները կարող էին լինել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակման հիմնական պատճառներից մեկը, գրում է Foreign Affairs-ը: «Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը բախվում է մրցակցային արտաքին և ներքին ճնշումների ԱՄՆ-ի և եվրոպական առաջնորդների կողմից: Սաուդյան Արաբիան չունի ո՛չ կարողություն, ո՛չ էլ ցանկություն՝ զորքեր տեղակայելու Գազայում կամ զանգվածաբար ֆինանսավորելու Գազայի վերակառուցումը: Սաուդյան Արաբիան կարող է հասնել իր նպատակներին՝ ամուր կապ ուենալով Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի հետ։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակումից առաջ Բայդենի վարչակազմը զգալի առաջընթաց էր գրանցել Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի ճանաչմանն ուղղված ջանքերում: Սաուդյան Արաբիան պահանջում էր Իսրայելի կողմից հստակ քայլեր, որպեսզի բարելավի Պաղեստինի ինքնավարության քաղաքական հեռանկարները։ Ռիադի հետ մերձեցման հասնելու համար Իսրայելը պետք է ավելին անի, քան Աբրահամյան համաձայնագրերի նախապատրաստման ժամանակ: Մուհամմեդ բեն Սալմանի ագրեսիվ միջազգային դիրքորոշումը շատ առումներով օտարել է միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Ռիադն ընդգծել է տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը՝ խթանելու տարածաշրջանային ինտեգրումը և տնտեսական զարգացումը։ Ռիադը շահագրգռված է վերջ դնել մարտերին և առաջընթաց գրանցել իսրայելա-պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հնարավոր է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի ֆինանսական դեր խաղալ ՄԱԿ-ի կողմից հաստատված անցումային վարչակազմում, որը կբերի Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության վերադարձին»,- գրում է պարբերականը: |