ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Փախել է Փարիզ՝ խաղաղության կոնֆերանսի». Էդգար Ղազարյան
17:06, 09.11.2023 | mamul.am
3029 | 1

«Այդ խաբեբան 2020-ին ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը և փախավ-մտավ թաքստոց ճիշտ այնպես՝ ինչպես տեղեկանալով այսօրվա ակցիայի մասին, չիմանալով դրա մասշտաբների մասին փախել ա Փարիզ՝ խաղաղության կոնֆերանսի։ Միակ երկրի ղեկավարն ա, որ դրան մասնակցում ա, ոչ մի ուրիշ երկրի ղեկավար չկա։ Ակնհայտ ա, որ ընդամենը փախել ա»,- այսօր Բաղրամյան պողոտայում՝ Փաշինյանի հեռացման պահանջով ակցիայի ժամանակ ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նա իր խոսքում նշել է, որ միայն Փաշինյանի մեղքով է, որ պղծվում են Արցախի վանքներն ու արցախցիների գերեզմանները․ «Միայն նրա մեղքով ա, որ Իլհամ Ալիևը հայտնվել ա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, այն հրապարակում, որտեղ 2019-ի օգոստոսի 5-ին ինքն էր գնացել և վայելում էր արցախցիների սերը և վստահությունը։ Ինքն էր խոստանում ապահովել արցախցիների անվտանգ, բարեկեցիկ գոյությունը իրենց հայրենիքում։ Իսկ ի՞նչ կա հիմա․ ադրբեջանական զինված ուժերի զորահանդես»,- ասել է Ղազարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր