ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Պուտինը խաղաղության չի գնա․ #Reuters
18:18, 29.11.2023 | mamul.am
3059 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում խաղաղության չի գնա մինչև 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները, գրում է Reuters-ը։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դաշինքը կրկին հայտարարել է Ուկրաինային իր աջակցության մասին՝ հասկանալով, որ առաջիկայում խաղաղության համաձայնագիրը քիչ հավանական է:
«Ակնկալում եմ, որ Պուտինը խաղաղություն չի կնքի նախքան ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները»,- ասել է պաշտոնյան՝ խոսելով անանունության պայմանով: Հայտարարությունը հնչել է այն մտավախությունների ֆոնին, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը կարող է խաթարել Արևմուտքի աջակցությունը Կիևին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր