Ձկնաբուծական տնտեսությունների աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ Հիշեցնենք՝ ԱԺ-ը Ջրային օրենսգրքում փոփոխություններ էր կատարել, ըստ որի՝ ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Ըստ պաշտոնյաների՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: |