ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԱԾ տնօրենին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
23:18, 20.12.2023 | mamul.am
3322 | 0

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:

Նա նաև ընդգծել է՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր