ՀՀ-ի և Իրանի միջև ոլորտային համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագրի ստորագրումից հետո ՀՀ-ն կկարողանա ավելի շահավետ պայմաններով օգտվել իրանական նավահանգիստներից: Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Այս պահին կողմերը քննարկումներ են անցկացնում և պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագրի ստորագրման վերաբերյալ»,- նշել է Տերյանը: Ըստ փոխնախարարի` միայն դրանից հետո ՀՀ-ն ավելի պարզեցված ընթացակարգով կկարողանա օգտվել Իրանի երեք հիմնական նավահանգիստներից՝ Էնզելիից, Բանդար Աբբասից և Չաբահարից: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |