ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանի պահանջով Նիկոլը գործարանը տեղափոխեց այլ տարածք». Սևակ Հակոբյան
10:36, 22.12.2023 | mamul.am
3316 | 1

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Դեկտեմբերի 14-ին կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց Հայաստանի 30 տարվա անկախ պատմության ընթացքում․ երկրի մի տարածքից գործարան տեղափոխեց մյուս տարածք՝ Ադրբեջանի պահանջով։ Ադրբեջանն ասում էր, որ ինքը պետք է թույլ տա, նոր Երասխում գործարան կառուցեն։ Սրանք կառուցվող գործարանը տեղափոխեցին։ Նիկոլն ասում էր՝ Ղարաբաղը հեչ, ես Հայաստանի 29,800-ի տերն եմ․ պարզվում ա՝ դրա տերն էլ չէ, 29,800-ից 200-ն էլ արդեն տվել ա, մնացածի վրա էլ գործարան չի կարողանում բացել։
Նիկոլը սիրում է հիշեցնել ՀՀ պետական օրհներգի բանաստեղծությունը՝ առանց փոփոխության ու արտասանում է՝ «Մեր հայրենիք թշվառ անտեր, յուր թշնամուց ոտնակոխ»։ Այ էդ թշվառը, անտերը, ոտնակոխը հենց իր պահած երկիրն է։ Եթե ժամանակին մտածել ու փոխել են էդ բառերը, հիմա ազնիվ կլինի՝ հետ փոխեն։
Գործարանի տեղափոխման որոշում կայացրած կառավարությունը մեկ անելիք ունի էս երկրում՝ հրաժարական, որովհետև արդեն վերջացած է, ձախողած է։ Որովհետև եթե փողը կա, ներդրողը կա, աշխատուժը կա, ամեն ինչը կա, ու դու, որպես կառավարություն, ընդամենը պետք է ապահովես քո երկրի տարածքում գործարանի անվտանգություն, դա էլ չես անում, ո՞ւմ ես պետք։ Կարո՞ղ ես մի դեպք հիշել նախկին ժամանակներից, ընդամենը մեկ դեպք, որ մի հատ բան սարքելու համար թուրքի կարծիքը հաշվի առնեին։ Հլը պատկերացրեք էդպիսի բան լիներ ու լուրը հասներ Նիկոլին, ի՞նչ էր կասեր։ Ու ամենածիծաղելին էն ա, որ պատկերավոր հաճախ է ասում՝ մենք ինքնիշխանություն չենք ունեցել, ուրիշը պետք է թույլ տար, որ բանակ ունենայինք, անկախություն ունենայինք, նախկինները վիզը ծռած․․․ Վիզը ծռածը էս ա, Նիկոլ։ Պետությունդ, պետականություններս մազից ա կախված։ Այ էդ գործարանի օրինակով էլ վաղը բնակչությունդ ես տեղափոխելու։
Ու էս խայտառառակ որոշումը կայացնող կառավարությունը դրանից երկու օր հետո դարի սալյուտն է խփում Հանրապետության հրապարակում։ Շատերն են զարմացել ու հարցնում՝ ինչի՞դ վրա ես սալյուտ խփում, էդ ի՞նչ լուրջ բան ես արել մի տարի շարունակ, որ սալյուտով ամփոփում ես։ Տարին սկսել ես զոհերով, հենց առաջին ամիսը բանակում ունեցել ես զոհեր, շարունակել ես զոհերով, շարունակել ես Արցախը բլոկադայի մեջ, հետո հանձնելով, տարին ավարտում ես քո երկրի ներսում թշնամու պատճառով գործարանի տեղափոխմամբ, բայց էնպիսի սալյուտ ես տալիս, ոնցոր աշխարհը բերել-կպցրել ես Հայաստանին։ Իմաստը կասե՞ս, ինչիդ վրա էր սալյուտը։ Ուռա, Ղարաբաղը հանձնի՞նք։ Ուռա, ղարաբաղցի փախստականներ ենք ընդունել պադվալներու՞մ։ Մի տարվա ընթացքում ի՞նչ ես արել, որ քո երկիրն ավելի ուժեղանա, անկախությունը ամրապնդվի, ինքնիշխանությունը։ Ի՞նչ ես արել մեկ տարում։ Պարտքերը խեղդում են, երկիրդ լցված ա բռնագաղթածներով, պարտքեր չանես, թոշակ չես կարողանում տալ, թուրքը հողիդ մեջ մտած, նախագահները թուրքի բանտում նստած սալյուտ ես խփում, որ ի՞նչ։ Ասա էլի, հասկանանք, ո՞րն է մեր ձեռքբերումը, որ պիտի ուրախ-ուրախ նոր տարի անենք։
Հիմա էս սալյուտդ ինչի՞ համար էր, էդ կորցրածների՞ թե՞ նրանց, որ կորցնելու ես հաջորդ տարի, եթե մնաս։
Մեր վիճակը, ժողովուրդ ջան, անպատմելի է, աննկարագրելի է, աշխարհում չկա։ Առաջին անգամ եմ տեսնում ազգի, որ էսպես հանդարտ, էսպես հանգիստ, առանց տրտնջալու, առանց դիմադրելու, սենց գնա կոտորվելու՝ ուրախ, զվարթ, սալյուտներով և իր՝ ամեն բան տապալած, բայց մնացած իշխանության առաջնորդությամբ։ Այլ ազգ չկա»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր