ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Տավուշի բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, մինչդեռ բյուջեի փողերով պարգևավճարներ են բաժանում»․ Ոսկան Սարգսյան
12:18, 24.12.2023 | mamul.am
1468 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե մարզպետարանի ենթակայության ներքո գործող ո՞ր բուժհիմնարկների շենքերը հիմնանորոգման և վերանորոգման կարիք ունեն։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաև նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման և նորի կառուցման կարիք ունեն հետևյալ բուժհիմնարկները և նրանց կազմում գործող բուժակա-մանկաբարձական կետերը.

1) Հաղարծինի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ - նորի կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք։

2) Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի – նոր շենքի կառուցման կարիք։

3) Իջևանի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։

4) Այգեհովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։

5) Խաշթառակի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ- հիմնանորոգման կարիք։

6) Սևքարի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Աճարկուտի և Սարիգյուղի ԲՄԿ-ներ - հիմնանորոգման կարիք։

7) Նավուրի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։

8) Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքը կառուցում և Ջուջևանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։

9) Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։

10) Ոսկեվանի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք:

11) Կողբի ԳԲԱ ՀՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։

12) Բագրատաշենի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։

13) Զորականի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։

Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի, Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ-ի նոր շենքերի կառուցման նպատակով համայնքների կողմից կատարվել է հողհատկացում և իրականացվում են նախագծային-նախահաշիվային աշխատանքներ (պետ բյուջե): Նոյեմբերյանի ԲԿ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքի կառուցումն ավարտական փուլում է («Հայաստան» համահայկական հիմնադրամ), Կոթիի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Բարեկամավանի ԲՄԿ-ի տեղափոխման նպատակով Կարմիր խաչի կողմից իրականացվում է նախկին գյուղապետարանի շենքի հիմնանորոգում: ՀՕՖ-ի կողմից իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների բուժհիմնարկների վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով (2023-2024թթ): Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից միայն բուժսպասարկման, լաբորատոր-գործիքային և դեղորայքային ապահովման համար: Կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման որոշումները կայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մարզպետարանի կողմից մշտական քայլեր են ձեռնարկվում մարզի որոշ բուժհիմնարկներ այդ ցանկում ընգրկելու համար, ինչպես նաև հասարակական և բարեգործական կազմակերպությունների միջոցներով առողջապահության ոլորտի կազմակերպությունների շենքային վիճակը բարելավելու ուղղությամբ» :
Այդ բուժհիմնարկների շենքերի նորոգելու համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվում, իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի 72 պաշտոնյաները պետական բյուջեից ստացել են 68 միլիոն 873 հազար 300դրամ պարգևավճար»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր