ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ցավալի է, երբ ապրանքը վաճառելու համար բրենդավորում են Արցախով». Կարեն Հովհաննիսյան
21:54, 24.12.2023 | mamul.am
2515 | 1

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախն ու արցախցին ինձ համար ազատագրական պայքարի սիմվոլ է։
Ինձ համար անձնապես ցավալի է, երբ տեսնում եմ, թե ինչպես են այս կամ այն ապրանքը վաճառելու համար բրենդավորում Արցախով, կամ արցախցու կողմից պատրաստված լինելով․․․ Չեմ ուզում, որ պայքարի, ազատության կերպարից անցում կատարեք փախլավայի, ժինգյալով հացի կերպարին, որով պարզապես առաջարկվում է խղճահարությունից ելնելով՝ գնել․․․
Եթե շուկայական հարաբերություններում արցախցի արտադրողը խնդիր ունի, ուրեմն պետք է որակի վրա աշխատի, ոչ թե ժամանկավոր որևէ միջոց կիրառելու․․․
Եկեք հանգիստ թողնենք Արցախն ու արցախցու էն կերպարը, որը կերտեց հայկական երկրորդ պետականությունը, քանի որ դեռ անելիք ունենք ու մեզ պետք է պայքարող, արարող կերպարը․․․
Հ․Գ․ Հուսամ` կարողացա ասելիքս տեղ հասցնել, առանց որևէ մեկին վիրավորելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր