ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կայացել է Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
21:36, 24.12.2023 | mamul.am
1986 | 0

Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։

Ելույթ են ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և անվանի մենակատարներ ու դիրիժորներ։

1961 թվականից Հովհաննես Չեքիջյանը հանդիսանում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
Նա ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում:
Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր