ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մահվան ելքով վրաերթ` Երևանում
22:24, 24.12.2023 | mamul.am
6742 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում Mercedes Atego մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արաձանագրել է հետիոտնի մահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր