ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
««Թուրան»-ն առաջին անգամ հիշատակվել է զրադաշտականության սուրբ գրքերի ժողովածու «Ավեստայի» մեջ». Արշալույս Զուրաբյան
23:06, 24.12.2023 | mamul.am
2899 | 0

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրանը ծագումնաբանությամբ պարսկերեն բառ է, որն առաջին անգամ հիշատակվել է զրադաշտականության սուրբ գրքերի ժողովածու «Ավեստայի» մեջ՝ Թուրա կամ Թուրիա ձևով։ Ըստ «Ավեստայի», Թուրանը մեկն էր երեք եղբայրներից, որոնցից սերվել են ժողովուրդները։ Արիան տիրել է Իրանին, Սայրիման՝ արևմտյան երկրներին, Թուրանը՝ արևելքին։ «Թուրան» ասելով նկատի են ունեցել Կասպից ծովից մինչև Ալթայ ընկած տարածքը։ Այդ վայրերում ապրած, իսկ հետագայում Եվրոպայի ու Ասիայի այլ տարածքներում բնակություն հաստատած ժողովուրդները ստացել են «Թուրանի ժողովուրդներ» և «Թուրանի ցեղեր» անունը։
«Իրանի և Թուրանի քարտեզը», 1843թ., Բեռլին։ Թուրանի տարածքը նշված է նարնջագույն գծով (այստեղ` ընդլայնված):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր