ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ պատերազմը կանխելու մասին WSJ-ի հոդվածը
23:48, 24.12.2023 | mamul.am
3293 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կեղծ» է անվանել Wall Street Journal-ի (WSJ) հոդվածն այն մասին, որ ինքը հրաժարվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների դեմ կանխարգելիչ հարվածից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչից հետո:

«Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները խոչընդոտել է և կամ խոչընդոտում է մեր գործողություններին տարածաշրջանում: Դա ճիշտ չէ: Իսրայելն ինքնիշխան պետություն է»,- ասել է Նեթանյահուն կիրակի օրը՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստում: Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ երկրի բանակի գործողությունները հիմնված են «օպերատիվ նկատառումների վրա»։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, WSJ-ն դեկտեմբերի 23-ին հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի վրա հարձակվելուց օրեր անց իսրայելական բանակը պատրաստ է եղել հարվածել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ուժերին: Հոկտեմբերի 11-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները օդ են բարձրացել` սպասելով Նեթանյահուի հրամանին, սակայն Բայդենը համոզել է Իսրայելի վարչապետին փոխել իր կարծիքը՝ նման գործողությունների հնարավոր հետևանքների պատճառով, պնդում է WSJ-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր